Tert.am-ը գրում է.

BMW գերմանական ավտոկոնցեռնը ներողություն է խնդրել իր «նացիստական անցյալի համար»։ 

Ինչպես գրում է The Daily Mail-ը` ընկերությունը «խոր ափսոսանք» է հայտնել, որ մեքենա և շարժիչներ է մատակարարել Ադոլֆ  Հիտլերի Երրորդ Ռեյխին և օգտվել է գերիների աշխատանքից:

Մեքենաշինական ներկայիս հսկան հիմնադրվել է  Մյունխենում 1916-ի մարտի 16-ին` Առաջին աշխարհամարտի  ակտիվ տարիներին: Երկրորդ աշխարհամարտի տարիներին ընկերությունը ռազմական արդյունաբերությամբ է զբաղվել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել