Panorama.am-ը գրում է.

Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացին պետք է մասնակցեն այդ երկրում բնակվող բոլոր համայնքները, այդ թվում նաև քրիստոնյա: Ժնևում սիրիական ճգնաժամի լուծման աշխատանքները համակարգող ՄԱԿ-ի ենթաքարտուղար Նիկոլաս Միշելի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի փոխանորդի հետ հանդիպման ժամանակ ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո  Արամ Առաջին Կաթողիկոսը: Այս մասին տեղեկանում ենք կաթողիկոսարանի պաշտոնական  կայքից: 

ՄԱԿ-ի  պաշտոնյաների առաջարկով տեղի ունեցած հանդիպման նպատակն է եղել իմանալ Նորին Սրբության տեսակետը ճգնաժամի լուծման գործընթացում քրիստոնյա համայնքների մասնակցության վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել