Araratnews.am-ը գրում է.
Ջավանշիր Ախունդովը նշանակվել է Լատվիայում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում: Ըստ ԱզերԹաջի, Ադրբեջանի նախագահը համապատասխան հրամանագիր է ստորագրվել:
Մեկ այլ հրամանագրով Ջավանշիր Ախունդովը հետ է կանչվել Իրանում Ադրբեջանի դեսպանի եւ Տնտեսական համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի պաշտոններից:
Նշենք, որ ավելի վաղ haqqin.az-ը գրել էր, որ Լատվիայի Հակակոռուպցիոն բյուրոն քրեական գործ է հետաքննում այդ երկրում Ադրբեջանի դեսպան Էլման Զեյնալովի կնոջ՝ Նազիրա Զեյնալովայի հետ կապված: Վերջինը փորձել է ճանապարհային ոստիկանության տեսուչին 500 եվրոյի կաշառք տալ՝ վարորդական իրավունք ստանալու համար: Այս սկանդալից հետո Էլման Զեյնալովը հետ էր կանչվել դեսպանի պաշտոնից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել