Replik.am-ը գրում է.
Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ալի Տայեբնիան հայտարարել է, որ Իրանը պատրաստվում է «շուտով» հասնել օրական 2 միլիոն բարելի մակարդակով նավթի վաճառքի:
«Անհրաժեշտ քայլերը կատարելուց և նավթի շուկա Իրանի վերադառնալուց հետո, նախատեսվում է, որ Իրանի նավթային վաճառքը շուտով կվերադառնա օրական 2 միլիոն բարելի»,- ասել է նախարարը:Ավելի վաղ հաղորդվում էր, որ Monte Toledo նավթային տանկերն առաջին անգամ Եվրոպա Իրանից նավթ է հասցրել պատժամիջոցներից երկրի ազատվելուց հետո:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=85150
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել