Վերջերս կայացավ «Խաղասեղանին սերն է» (Ставка на любовь) ֆիլմի պրեմիերան: Ռուսական կինոընկերությունները հավանել են կինոյի հայկական տարբերակը և գնել այն: Ինչ խոսք այս քայլ համարձակ է, քանի որ վերջին տարիների հայկական լավագույն կատակերգություններից մեկը կարելի է համար Poker.am ֆիլմը (ռեժիսոր Դ.Բաբախանյան): Ռուսկան տարբերակի ռեժիսորը տաղանդաշատ դերասան Նիկիտա Միխալկովի որդին է `Արտյոմ Միխալկով, ինչը որդու մասին չես ասի: Ռեժիսորը ստեղծել է բյուջետային ֆիլմ,  թույլ ռեժիսորական լուծումներով: Նա հավաքել է լավագույն դերասանական կազմը , սակայն դա նրան այնքան էլ չի օգնել կինոպատմություն ստեղծելու համար: Փոքրիկ և ապարդյուն փոփոխությունների է ենթարկել նաև սյուժեն, որտեղ իրավիճակները հանգուցալուծում չեն ստանում:  Երկու ֆիլմերում էլ հերոսներից մեկին մարմնավորում է Հովհաննես Ազոյանը:

Հայկական հեռուստադիտողը, որպես կատակերգական, ծիծաղելի, ծիծաղեցնող կերպար սիրում է դերասանին: Ռուսական կինոտարբերակում Հովհաննեսի մարմնավորած Դավիթը զիճում իր տեղը հայակականին: Ռեժիսորը փորձելով լուծել իր առջև դրված խնդիրը, կերպարին գրեթե հավասարեցրել է զրոյի, կրկնօրինակլելով Հովհաննեսի ձայնը: Հայ հեռուստադիտողի ականջին արդեն նստած է Ազոյանի ձայնը և հիմա տեսնել նրան, բայց լսել մեկ ուրիշին խորթ է և վանող: Մեկ այլ տեսանկյունից Ազոյանի ակցենտով ռուսերեն ավելի ընդունելի կլիներ, քանի որ ֆիլմում նա նույնպես հայ է, հայկական արմատներով: Դավիթի (Հ.Ազոյան) հետ ռուսական ակցենտով հայերեն են խոսում, իսկ ռեժիսորը Լաս Վեգասի տեսարաններից մեկում ստեղծել է հայկական միջավայր, որտեղ նույնպես հնչում է հայերենը: Ինչ խոսք անհասկանալի քայլի է դիմել ռեժիսորը: Ֆիլմի դերասններին գիտեն և հայ, և ռուս հեռուստադիտողները: Դերասանները գրեթե բոլորը կերտել են տարբեր ստացված կերպարների:  Ասել, որ այս ֆիլմում դերասանների մարմնավորած կերպարները ստացվել էին սխալ կլինի: Ա. Ռևա, Ա.Բուրկովսկու, Կ.Շպիցա, Հ.Ազոյան և այլոք, այս դերասաններից սպասելի էր ավելին, սակայն արդյունքը այդքան էլ գոհացնող չէ: Արտյոմ Միխալկովի դեբյուտային ֆիլմը կարելի է համարել  միջակ, ինչպես նաև այս ֆիլմը միշտ համեմատվելու է հայկական տարբերակի հետ, իսկ թե որն է ավելի ստացաված արդեն ակնհայտէ: Հովհաննես Ազոյանի գործոն այս ֆիլմում մեծ է, քանի որ նա երկու ֆիլմերում էլ նույն կերպարն է մարմնավորել, և հայ հանդիսականին ավելի հասանելի է դարձրել ֆիլմ և այն փաստը, որ մենք մեր փոքր, ոչ այդքան զարգացած կինոարտադրությունով կարող ենք ավելի լավ ֆիլմ նկարել, քան այս պարագայում ռուսները: Հետաքրքիր է Նիկիտա Միխալկովը դիտել է ֆիլմը, և ի՞նչ կարծիքի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել