Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսի քարոզարշավի ժամանակ երեխային կրծքով կերակրող մայրը գրեթե ցնցել է ինտերնետը, հայտնում է The Independent-ը:

Էլլ Բրեդֆորդ անունով կնոջ լուսանկարը հայտնվել է համացանցում և թեժ քննարկումների տեղիք տվել: Ինտերնետում անգամ հեշթեգ է հայտնվել՝ BoobsforBernie՝ «ԿուրծքԲեռնիին»:  

Կրծքով կերակրելու այս միջադեպը տեղի է ունեցել Քլիվլենդում, երբ Էլլիի կես տարեկան դուստրը՝ Հարփերը, որոշել է, որ քաղցած է: Հետաքրքրական է, որ կինը միաժամանակ համ կերակրել է երեխային, համ շարունակել ցնծալ ամբոխի հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել