168.am-ը գրում է.
Առագաստանավային սպորտի «470» դասի առագաստանավերի աշխարհի առաջնությունը, որը ծրագրվել էր անցկացնել այս տարի ամռանը Ադրբեջանում, կանցկացվի ուրիշ երկրում:
Այս մասին հայտնում է azerisport.com լրատվական կայքը` նշելով, որ Ադրբեջանի առագաստանավային սպորտի ֆեդերացիան ոչ բավարար ֆինանսավորման պատճառով հրաժարվել է Բաքվում աշխարհի առաջնության անցկացումից:
Բաքվում աշխարհի առաջնության անցկացման մասին որոշումն ընդունվել էր 2015 թվականին Աթենքում առագաստանավային սպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր խորհրդի նիստում:
Սպորտի այդ տեսակը հանդիսանում է օլիմպիական եւ 1970 թվականից այդ սպորտաձեւով աշխարհի առաջնություններ են անցկացվում:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/03/07/606239.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել