Image_1457130662112_939680_ver1.0_640_360Մինեսոտա նահանգում տեղի է ունեցել արտասովոր վթար. առանց վարորդի քարշակով բեռնատարը բենզալցակայանում բախվել է ավտոմեքենային և ծառին՝ տեղեկացնում է KMSP-ը:

Ականատեսը նկատել է, որ բեռնատարի լուսամուտից նայում է լաբրադոր ցեղատեսակի շունը, խցիկում մարդիկ չեն երևացել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մեքենայի վարորդը խանութ է մտել, այդ ժամանակ շունը ինչ-որ ձևով տեղից շարժել է մեքենան: Բեռնատարը շարժվել է լցակայանի ուղղությամբ և, բարեբախտաբար, բախվելով մարդատար ավտոմեքենային և ծառին՝ կանգ է առել վառելիքով լի սյուներից մի քանի մետր հեռավորության վրա: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մասաչուսեթսում նկարահանել են ղեկին նստած այծին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել