Panorama.am-ը գրում է.
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հնարավոր է հիվանդանոցից դուրս գրվի մարտի 10-ին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Ա. Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Տոնական օրերի հետ կապված, ամենայն հավանականությամբ, Արմեն Ջիգարխանյանը դուրս կգրվի հինգշաբթի»,- ասել են թատրոնից:
Հայտնել են նաև, որ ներկա պահին դերասանն իրեն լավ է զգում:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ա.Ջիգարխանյանը հոսպիտալացվել է ոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունք: «Նա պառկած է սրտի կաթվածով հիվանդների համար նախատեսված վերակենդանացման բաժանմունքում»,- պարզաբանել էին գիտահետազոտական ինստիտուտից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ