Այս փաստերը ոչ միայն հետաքրքրաշարժ են, այլ նաև օգտակար։
1. Ձեր սիրելի երգը այն է, որը էմոցիոնալ առումով կապում է Ձեզ կյանքի որևէ կարևոր իրադարձության հետ։ Եվ դա ապացուցված է գիտականորեն։
2. Որքան շատ եք փող ծախսում ուրիշների վրա, այնքան դառնում եք ավելի երջանիկ։ Դա ապացուցված է բազմաթիվ հետազոտություններով։ Առողջ միտքը հուշում է, որ վաստակած փողերը պետք է մարդ ծախսի ինքն իր վրա, սակայն կենսաբանությունը, որը մեզնից պահանջում է հոգատարություն մտերիմների հանդեպ, ունի իր օրենքները։
3. Երաժշտությունը կարող է ազդել Ձեր որոշումների վրա։
Օրինակ, Գրոնինհենի համալսարանի գիտնականները գիտեն, որ եթե ավտոմեքենայում ռադիոով հնչում է ռիթմիկ երաժշտություն, ապա վարորդը ավելի արագ և ագրեսիվ է սկսում վարել ավտոմեքենան։ Նրանք նաև հաստատել են, որ ուրախ երաժշտությունը ունակ է Ձեզ ուրախացնել, իսկ տխուրը՝ տխրեցնել։ Երաժշտությունը ինքն է տրամադրություն հաղորդում, այլ ոչ թե Դուք եք որոշում ինչ լսել ըստ տրամադրության։
4. Մեզնից շատերը անընդհատ բացասաբար են մտածում։
Երկիր մոլորակի բնակչության մոտ կեսը տառապում է խրոնիկ դեպրեսիայով և տագնապի սինդրոմով։ Գրեթե նույնքան տոկոս մարդիկ էլ կախվածության մեջ են այս կամ այն տեսակի հոգեմետ նյութերի օգտագործումից։ Եթե հոգեբուժարանների ստանդարտները չփոխվեին 20-րդ դարի սկզբին, ապա մեզնից շատ-շատերը հեշտությամբ կարող էին հայտնվել հոգեբուժարաններում։
5. Որոշ կրոնական պրակտիկաներ իրոք նվազեցնում են սթրեսը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, որվքեր պարբերաբար աղոթում են կամ զբաղվում մեդիտացիայով՝ ավելի քիչ են հակված սթրեսերի և դեպրեսիաների։









