Panorama.am-ը գրում է.

Թեհրանի վրայից պատժամիջոցների վերացումից հետո իրանական նավթի առաջին խմբաքանակը հասել է Եվրոպա: Կիրակի` մարտի 6-ին, Monte Toledo անունը կրող նավթային տանկերը, որը 1 մլն բարել նավթ է տեղափոխում, իսպանական Ալխեսիրաս նավահանգստում կանգնել է բեռնաթափման: Այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը` հղում կատարելով Bloomberg գործակալությանը:

Գործակալության տվյալներով` Եվրոպա են շարժվում իրանական նավթով բեռնված ևս երեք տանկեր: Դրանցից մեկը ուղևորվում է Ֆրանսիա, մյուսը` Ռումինիա, իսկ երրորդը` դեպի միջերկրածովյան նավահանգիստներից մեկը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել