Panorama.am-ը գրում է.

Թուրքիան և ԱՄՆ-ը խորացրել են համագործակցությունը հետախուզության բնագավառում, որի շրջանակներում Սիրիայի սահմանին համատեղ աշխատում են ԿՀՎ-ի և թուրքական Ազգային հետախուզական կազմակերպության համակարգող կենտրոնը: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Washington Post» պարբերականը:

ԿՀՎ-ն և նրա թուրքական գործընկերը՝ Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) կառավարում են գաղտնի համակարգող կենտրոնը, որը գտնվում է Սիրիայի սահմանից  ոչ հեռու»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ թուրքական իշխանությունները համագործակցում են ոչ միայն ԿՀՎ-ի այլև ԱՄՆ  հետախուզական այլ ծառայությունների հետ:

Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ ԿՀՎ-ի և թուրքական ազգային հետախուզական կազմակերպության համատեղ գործունեությունը օտարերկրյա գրոհայինների հարցում դուրս է գալիս սահմաններից: Մասնավորապես ԿՀՎ-ն Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» օդակայանից բաց է թողնում անօդաչու սարքեր Սիրիայի տարածքում աշխատելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել