le-premier-ministre-grec-alexis-tsipras-s-adresse-aux-journa_2519028Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպա ապօրինի ներգաղթյալների հոսքի դեմ պայքարի վերաբերյալ ԵՄ-ի ու Թուրքիայի գործողությունների պլանը ոչ բոլոր կողմերն են կատարում, և այսօր կայացող ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը պետք է էական արդյունքներ տա այդ պլանում։ Այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:

«Դա ընդհանուր խնդիր է և ոչ թե մեկ երկրի խնդիրը, դա եվրոպական խնդիր է։ Դժբախատաբար, գագաթնաժողովի մասնակիցների ստորագրած համաձայնագիրը բոլոր կողմերը չեն իրագործում։ Եթե գոյություն ունեն համաձայնագրեր, որոնք չեն կատարվում, ապա ընդհանրապես գոյություն չունեն համաձայնագրեր»,- ասել է նա։

Ցիպրասը հավելել է, որ անհամբերությամբ է սպասում ԵՄ-Թուրքիա այսօրվա գագաթնաժողովում էական արդյունքների գրանցմանը, ապա ավելացրել, որ իրենց հիմնական սկզբունքներն են համերաշխություն ցուցաբերելն ու պատասխանատվությունը կիսելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել