Tert.am-ը գրում է.

Բժիշկները ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին հնարավոր է հիվանդանոցից դուրս գրեն մարտի 10-ին: Այդ մասին հայտնել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Ամենայն հավանականությամբ, նա կարող է դուրս գրվել միայն հինգշաբթի` մարտի 10-ին՝ կապված տոնական օրերի հետ»,- նշել են թատրոնում:

 

Ընդ որում՝ նա նշել է, որ ներկայում Ջիգարխանյանն իրեն լավ է զգում:

 

Ավելի վաղ Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Մոսկվայում շաբաթ օրը հոսպիտալացված դերասան Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ 

 

Ութսունամյա դերասանը մարտի 5-ին հոսպիտալացվել է Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի սրտաբանական բաժանմունք: 

 

Ավելի վաղ Ջիգարխանյանի ղեկավարած դրամատիկական թատրոնի մամուլի խոսնակ Նատալյա Կորնեևան նշել էր, որ դերասանի հոսպիտալացումը պլանային է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել