1030911743Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում և 10 նահանգներում՝ հնարավոր ահաբեկչությունների մասին տեղեկատվության պատճառով։ Այս մասին հայտնում է India Today-ը։

Ավելի վաղ Հնդկաստանի անվտանգության ծառայությունները տվյալներ էին ստացել այն մասին, որ Պակիստանից երկրի տարածք էին ներթափանցել «Լաշկար-ե-Թայբա» խմբավորման ահաբեկչներ, որոնք պատրաստվում են ահաբեկչություններ կազմակերպել երկրի ամբողջ տարածքում Շիվայի տաճարներում։

Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են մայրաքաղաքի Ինդիրա Գանդի միազգային օդանավակայանում, մետրոյում, առևտրի կենտրոններում ու երկաթուղային կայարաններում։ Ուժեղացվել է նաև տեսահսկման համակարգը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել