Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ թիմի երկրպագուների բացասական տրամադրությունը կարող է ազդեցություն ունենալ ֆուտբոլիստների վրա: Վերջին երեք խաղերում լոնդոնցիները մեկ միավոր են վաստակել և առաջատար «Լեսթեր»-ին զիջում են 8 միավոր:
«Իհարկե, ես կցանկանայի, որ երկրպագուները երջանիկ լինեն: Բայց ավելի շատ անհանգստանում եմ, որ նրանց տրամադրությունը կարող է ազդեցություն ունենալ ֆուտբոլիստների վրա:
Կարծում եմ՝ մենք համապատասխան դասեր ենք քաղել: Այս պահին «Արսենալ»-ը հոգեբանական կայուն վիճակում է»,- Goal-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել