Tert.am-ը գրում է.

ONE հասարակական կազմակերպությունից շոու բիզնեսի ներկայացուցիչները բաց նամակով դիմել են քաղաքական գործիչներին` սեռերի անհավասարությունը չեզոքացնելու ընդունելի խնդրանքով, փոխանցում է Вести-ն:


Դիմումը ստորագրողների թվում են նաև հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրի, Microsoft ընկերության հիմնադրի կինը` Մելինդա Գեյթսը, քաղաքական գործիչ Կոնդոլիզա Ռայսը, դերասանուհիներ Շարլիզ Թերոնը, Մերիլ Սթրիփը, երգիչներ Էլթոն Ջոնը, Ջենիֆեր Լոպեսը և շատ ուրիշներ:


Փաստաթղթում նշված են ցնցող փաստեր աշխարհում իգական սեռի խտրականության մասին. մոտ 62 մլն աղջիկների մերժել են կրթություն ստանալու իրավունքը, 500 մլն կին չի կարողանում կարդալ, իսկ 155 երկրներում  սեռի առումով խտրականացնող օրենքներ են գործում:


«Ոչ մի տեղ աշխարհում կանայք չունեն այդքան հնարավորություններ, որքան տղամարդիկ: Ոչ մի տեղ: Սեռով պայմանավորված իրավահավասարության պայքարը պետք է լինի գլոբալ»,- ասվում է դիմումում:


Ակցիայի մասնակիցները մտադիր են 13 մլրդ դոլար հավաքել` սեռական խտրականության դեմ պայքարի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել