168.am-ը գրում է.
Ծրագրավորող Ռեյ Թոմլինսոնը, ում համարում են էլեկտրոնային փոստի գյուտարար, մահացել է կյանքի 75-րդ տարում ԱՄՆ-ում:
Ինչպես հայտնում է BBC-ն, տարեց տղամարդը մահացել է դեռ անցած շաբաթ, սակայն այդ մասին միայն այսօր է հայտնի դարձել: Նրա մահվան պատճառը դարձել է ինֆարկտը:
Էլեկտրոնային նամակների գաղափարը, որը մի ցանցից հնարավոր էր ուղարկել մյուսին, նա հղացավ 1971թ.: Այդ ժամանակ նա ինժեներ էր աշխատում Բոստոնի հետազոտական Bolt, Beranek ու Newman ընկերությունում:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/03/07/605989.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



