Ամերիկացի դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը պաշտոնապես աջակցել է Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքի առաջադրումն ԱՄՆ նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է CNN-ը:
«Ես ուզում եմ, որ Ջոն Քեյսիքը լինի հանրապետականների թեկնածուն, ինչպես նաև ԱՄՆ հաջորդ նախագահը»,- հայտարարել է դերասանը Օհայոյում միջոցառմանը:
Շվարցենեգերի խոսքով՝ ինքը մեծ հաջողությունների է հասել բոդիբիլդինգում, շոու-բիզնեսում և քաղաքականության մեջ «Ամերիկայի՝ հնարավորությունների և աշխարհի մեծագույն ազգի շնորհիվ»:
Ներկայումս Քեյսիքն ունի 37 կուսակցական պատվիրակի աջակցությունը: Միաժամանակ, Մարկո Ռուբիոյին աջակցում է 126 պատվիրակ, Թեդ Կրուզին և Դոնալդ Թրամփին՝ համապատասխանաբար 302 և 389:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



