Հոգեբանների բազմաթիվ ուսումնասիրություններ հիմք են տալիս պնդելու, որ իսկական սերն ամրանալու համար պետք է հաղթահարի 7 հիմնական փուլ: Ըստ նրանց՝ եթե այդ փուլերից գոնե մեկը բացակայում է, այն չի կարող իսկական սեր համարվել:
1-ին փուլ կամ սիրահարվածություն
Ըստ հոգեբանների` բոլոր հարաբերություններն էլ սկիզբ են առնում սիրահարվելուց: Ասում են՝ այն տևում է 3 ամսից մինչև 2 տարի:
2-րդ փուլ կամ հարմարվելու շրջան
Սա կոչվում է նաև հագենալու փուլ: Ռոմանտիկ հարաբերությունները հասնում են գագաթնակետին, և զույգերը սկսում են հասկանալ ու ընդունել իրար, ինչպիսին որ կան: Այս փուլը համեմատում են հանդարտ ու միապաղաղ եղանակի հետ, երբ օդում կախված է փոթորիկը:
3-րդ կամ վեճերի փուլ
Դե ինչ սեր ու հարաբերություն՝ առանց վեճերի, բաժանումների, զանգերի ու ցտեսությունների, րոպե անց «Ես քեզ սիրում եմ» նամակների…
Շատերի մոտ հարաբերություններն ավարտվում են հենց այս փուլում: Հաջողակներն, ովքեր հաղթահարում են վեճերի փուլը, գալիս է հաջորդը:
4-րդ կամ համբերության փուլ
Սկսվում է փոխադարձ հարգանքի ու համբերության ժամանակաշրջանը: Զույգերը հասկանում են, որ վեճերը ուղղակի փոքրիկ խնդիրներ են, որոնք հարկավոր է լուծել միասին:
5-րդ կամ ծառայության փուլ
Բառի ուղղակի իմաստով չհասկանաք: Ըստ հոգեբանների՝ հենց այս փուլից է սկսվում իրական ճանապարհը դեպի իսկական սեր: Զույգերը դադարում են լինել եսակենտրոն և պատրաստ են օգնել զուգընկերոջը:
6-րդ կամ ընկերության փուլ
Սիրահար զույգը սկսում է ընկերություն անել: Ձևավորվում է շնորհակալության, փոխադարձ վստահության հիմնավոր զգացումը:
7-րդ վերջնական փուլ
Այստեղ է գալիս իսկական սերը, որը ժամանակի ընթացքում չի թուլանում ու չի մարում:
Հոգեբաններն այս 7 փուլերի համար մոտ 12 տարի են կանխատեսում:



