Հալեպում ականանետային գնդակոծման ու հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։ Սիրիական հեռուստատեսության հաղորդմամբ՝ հարձակման է ենթարկվել քաղաքի հյուսիսային Շեյխ-Մակսուդ թաղամասի շուկան։ Նշվում է, որ թաղամասը բնակեցված է քրդերով։
«Սուրիա Ալ-Էն» պորտալի տեղեկություններով՝ տուժել է մոտ 40 մարդ։ Հարվածը հասցվել է գրոհայինների կողմից վերահսկվող շրջանից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական տարածքներում, որտեղ փետրվարի 27-ին գործում է կրակի դադարեցման ռեժիմը, մեկ շաբաթում զոհվել է 135 մարդ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



