Կինոյի և թատրոնի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը ապաքինվում է՝ հայտնում է kp.ru-ն: Մարտի 6-ին նրա թատրոնի ներկայացուցիչները հայտնել են, որ դերասանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են ընդհանուր հիվանդասենյակ:
«Արմեն Բորիսովիչը տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ, նա իրեն նորմալ է զգում. զանգերի է պատասխանում, խոսում է և ինչպես միշտ՝ կատակում»,- ասել են լրագրողներին:
Սկզբում հաղորդվում էր, որ Ջիգարխանյանը հիվանդանոց է տեղափոխվել ինֆարկտի կասկածանքով, սակայն նրա հարազատներն անմիջապես լուրը հերքել են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



