Tert.am-ը գրում է.

MLS-ի առաջին տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, հյուընկալվելիս 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Օռլանդո Սիթիի» հետ: 
 

Հանդիպման 26-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը 11 մետրանոց  վաստակեց իր թիմի օգտին, որն անվրեպ իրացրեց էկվադորցի  կիսապաշտպան Ժոաո Պլատան:  66-րդ րոպեին Էկվադորցի ֆուտբոլիստը խփեց  իր 2-րդ գոլը:

 

Այնուամենայնիվ, հյուրերին չհաջողվեց պահպանել 2 գոլի առավելությունը: Ավելացված ժամանակում տանտերերը 2 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը եւ կարողացան հանդիպումն ավարտել ոչ-ոքի: Հայաստանի հավաքականի հարձակվողը մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
 

Առաջին խաղակեսում 2 թիմերն էլ մնացել են 10 հոգով:

«Օռլանդո Սիթի»-«Ռեալ Սոլթ Լեյք»՝ 0:2

Գոլերը՝ Լարին (90+4), Ուինտեր (90+5)-Պլատա (26, 60)

Հեռացում՝ Կերեն (45+1)-Ֆիլիպս (20)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել