160307025802_kim_jong-un__2_624x351_epa_nocreditՀյուսիսային Կորեան Հարավային Կորեային ու ԱՄՆ-ին սպառնացել է հնարավոր միջուկային հարվածներով, եթե այդ երկրներն այս շաբաթ անցկացնեն ծրագրված զորավարժությունները։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Փխենյանը հայտարարել է, որ դիտարկում է զորավարժությունները որպես Հյուսիսային Կորեայի ինքնիշխանության խախտման ակնհայտ փորձ։

Նախկինում ևս հյուսիսկորեական իշխանություններն արդեն տվել են համանման նախազգուշացումներ։

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի խոշորագույն համատեղ զորավարժություններին կմասնակցեն 300 հազար հարավկորեացի և 15 հազար ամերիկացի զինվորականներ։

Թերակղզում լարվածությունն աճել է այն բանից հետո, երբ հունվարին Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկում անցկացրեց, ինչպես նաև գործողության մեծ շառավղով հրթիռ փորձարկեց՝ ուղեծիր արբանյակ դուրս բերելու պատրվակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել