168.am–ը գրում է.

Մխիթարյանի խաղը ցածր է գնահատվել

Բունդեսլիգայի 25-րդ տուրի «Բորուսիա» – «Բավարիա» խաղից հետո Whoscored.com կայքը ինչպես միշտ գնահատել է թիմերի ֆուտբոլիստներին ՝ առանձնացնելով լավագույն ֆուտբոլիստին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը ցածր է գնահատվել՝ 6.6 գնահատական 10 հնարավորից: Մխիթարյանից ցածր գնահատականներ ստացել են միայն Պիեր-Էմերիկ Օբամեյանգը և Յուլիան Վայգլը՝ 6.5 միավոր:

Հանդիպման ամենաբարձր գնահատականը ստացել է պաշտպան Մաթս Հումմելսը` 8.6:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել