Tert.am–ը գրում է.

Փրկարարները ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ այսօր Երևանում կանխել են 1985 թ. ծնված Ն. Վ.-ի ինքնասպանության փորձը. վերջինիս պատգարակով իջեցրել են տանիքից և տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին, այնուհետև՝ «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Ֆրունզե փողոցի տներից մեկի տանիքից:  

ԱԻՆ կայքը հայտնել էր, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգչի հետ: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել