ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի 30-ամյա բնակչուհի Անայա-Կառլիսը հայտարարել է, որ հազվադեպ հիվանդությամբ է տառապում, որը հաճույքի ուժեղ նոպաներ է առաջացնում, խորտակում է նրա կյանքը, քանի որ դրա պատճառով ստիպված է իր ժամանակի մեծ մասը տանն անցկացնել և զրկված է աշխատելու հնարավորությունից, գրում է Mail Online-ը:
Սեռական այս հիվանդությունը կնոջ մոտ ախտորոշվել է երեք տարի առաջ: Առաջին նոպան խանութում է տեղի ունեցել: Կինը միանգամից չի հասկացել, ինչ է կատարվում, սակայն մի քանի վայրկյան անց նա ընկել է գետնին և միանգամից մի քանի օրգազմ զգացել: Հասարակական վայրերում տեղի ունեցող օրգազմների պատճառով կինը ստիպված է տանը մնալ:
Բժիշկներին նա դիմել է միայն այն բանից հետո, երբ երկու ժամում ավելի քան 200 օրգազմ է զգացել: Ցավոք, բժիշկները չեն կարողացել օգնել նրան: Նրանք միայն անբուժելի հիվանդություն են ախտորոշել, որը ջրազրկում է առաջացնում:
Անայան 10 տարեկան որդի ունի: Նա խուսափում է մարդաշատ վայրերից: Ավելին, հիվանդության պատճառով նա կարծես հեռացել է որդուց, քանի որ չի կարողանում մասնակցել նրա դպրոցական կյանքին:
Սակայն, նրա խոսքերով, ամենասարսափելին այն է, որ նա կատարվածը չի կարող բացատրել որդուն, քանի որ երեխան դեռ շատ փոքր է: Այդ իրավիճակը ազդում է նաև Անայայի ամուսնության վրա:
«Մենք նախկինի պես զբաղվում ենք սեքսով, սակայն դա երկուսիս համար էլ չափազանց դժվար է»,- խոստովանել է կինը:




