Բրիտանացի Սեբաստիան Դևիդը հրշեջ է: Նա ուներ ավելորդ քաշի խնդիր: Ամեն օր սնունդի վրա նա ծախսում էր մոտ 200 ֆունտ:

1 տարի առաջ նրա ընտանիքում դժբախտություն տեղի ունեցավ: Մահացավ Դևիդի հայրը: Նրա խոսքով՝ հոր կորուստն ամբողջությամբ փոխեց իր կյանքը:

Դևիդը սկսեց մեծ ուշադրություն դարձնել կազմվածքին: Մարզսրահին նա զգալի ժամանակ է հատկացնում, սնվում մարզչի խիստ հսկողությամբ:

Դևիդն ասում է, որ մարզսրահը միակ վայրն է, որտեղ նրան հաջողվում է մոռանալ հոր մահի մասին: Կենսակերպը փոխելուց 7 ամիս անց նա նիհարել է 25 կգ, սկսել մոդելի կարիերա:

Դևիդը հրապարակել էր նաև իր նախկին լուսանկարները, որից հետո ստացել է հրավեր՝ մասնակցելու ֆիթնես մրցույթի: Մրցույում նա գրավել է առաջին հորիզոնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել