Tert.am–ը գրում է.

Երևանում մարտի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ 
 

Հանրապետության տարածքում մարտի 7-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է անձրև, 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 7-ին կնվազի, իսկ 8-11-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել