Կհիշե՞ք արդեն քանի տարի է Ֆեյսբուքի հայկական տիրույթը պայքարում է լատինատառ հայերենի դեմ: Մասնագետները պատրաստ են օգնել տեխնիկական ցանկացած հարցում, միայն թե օգտատերերն իրենց համակարգիչներն ու հեռախոսները հարմարեցնեն հայատառ գրելուն: Բայց արի ու տես, որ կան մարդիկ, այն էլ «հայտնի» մարդիկ, ովքեր մեղմ ասած թքած ունեն պայքարի վրա էլ, հայատառ հայերենի վրա էլ:
Նայում եմ սերիալային դերասանուհի Շուշաննա Թովմասյանի էջը: Նա երևի տեղյակ էլ չէ, որ պետք է գրի հայատառ հայենով, ավելի ճիշտ ՊԱՐՏԱՎՈՐ Է գրել: Ինչ է նշանակում երկրպագուներին դիմել լատինատառով, այս կամ այն կայքից իր մասին հոդվածները շեյր անել լատինատառ մեկնաբանությամբ: Շուշաննա ջան, մենք օդնոկլասնիկում չենք, հարգիր քո պետական լեզուն, որը լատինատառը չէ:
Գեղեցիկ և կիրթ հայերենով գրելը հարգանք է քո լսարանի հանդեպ, իսկ նման փնթի լատինատառը խոսում է միայն այն մասին, որ դու ժամանակ ու ջանք չես վատնում քեզ հետևող մարդկանց հետ շփվելու վրա:
Հայատառ հայերենով գրելը համացանցից օգտվելու հիգիենայի նման մի բան է, որը պետք է պահպանել: Իսկ այս օդնոկլասնիկյան հոգեբվանությունից ազատվել է պետք: Իհարկե, հասկանում եմ, որ Շուշաննան ժամանակին օդնոկլասնիկի «արքայադուստրն» էր, ու իրեն երկրպագում են լատինատառ հայերենով գրող, 14-15 տարեկան «Էլեն-Գոռ» պրոֆիլի նկարներով օգտատերերը, բայց հիմա մենք Ֆեյսբուքում ենք, ու այստեղ անգամ txur statusnery պետք է գրել ՀԱՅԱՏԱՌ: