Մի քանի օր է, ինչ անհատական նամակներով, վերջին հրապարկումներիս տակ առկա մեկնաբանություններում հանդիպում եմ այն մտքին, թե գովերգում եմ հանցաշխարհը, նախկինում ազատազրկված մարդկանց տեղ տալով լրատվամիջոցի էջերում:
Որտեղից նման չարություն, որտեղից նման անհանդուրժողականություն:
Մարդիկ ապրում են մեր կողքին, ազատազրկման վայրերից վերադառնալով ցանկանում են իրենց ստեղծած կտավներում նախշեր տեսնել, գույներ , կորցրածը վերադարձնել շփվելով մեր իրականության մարդկանց հետ:
Ու դեռ հարց է, մենք ենք ավելի մաքուր շարունակում մեր ընթացքը, թե իրենք:
Նրանց դեմ փակե՞նք լրատվամիջոցների դռները, որ ինչ. թե՞ չկա զուգահեռ իրականություն, զուգահեռ աշխարհ, զուգահեռ մշակույթ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել