Պարզվում է, որ պարտքերի հետևանքով «Երևանի ՋԷԿ»-ն ու Ատոմակայանը ստիպված են եղել առևտրային բանկերից վարկեր վերցնել: Իսկ այդ վարկերի սպասարկման ծախսը տարեկան շուրջ 1.4 մլրդ դրամ է:
Նաև բացահայտվեց, որ էներգահամակարգի ձեռնարկությունները հսկայական պարտքեր են կուտակել իրենց գործունեության հետ որևէ կապ չունեցող պատճառներով: Օրինակ՝ Երևանի ՋԷԿ-ը և Որոտանի կասկադը, լինելով ծայրահեղ ծանր ֆինանսական դրության մեջ, մոտ 100 միլիոն դոլարի պարտքեր են տվել Նաիրիտ գործարանին և Վանաձորի Քիմպրոմին:
Համաշխարհային բանկից ստացվող վարկից 4 մլրդ 183 մլն դրամը կառավարությունը մտադիր է հատկացնել ՀԱԷԿ-ին, իսկ 10 մլրդ 717 մլն-ը՝ «Երևանի ՋԷԿ»-ին, որպեսզի վերջիններս փոխհատուցեն իրենց ունեցած պարտքերը:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ այս ամենը դետեկտիվ պատմություն է հիշեցնում: Բոլորին հետաքրքրում է, թե ինչո՞ւ է ի վերջո վերցվում այդ գումարը, ո՞րն է այդ պարտքերի ու վարկերի պատճառը:
«Ցավոք սրտի, մինչև օրս վերջնական բացատրություն չի տրվել: Երբ նայում ենք Ատոմակայանի ու Որոտանի կասկադի նախորդ տարիների հաշվետվությունները, տեսնում ենք, որ իրենց ֆինանսականն վիճակի վատթարացման խնդիր չպետք է լիներ, որովհետև երկուսն էլ բավական շահութաբեր ձեռնարկություններ են: Հատկապես Որոտանի ՀԷԿ-ը որևէ խնդիր չպետք է ունենար: Երբ որ թվերի մեջ ենք խորանում, թե ինչ է եղել իրականում, պարզվում է, որ իրենք փոխառություններ են վերցրել, այդ թվում՝ նաև վարկեր, իսկ հիմա եկել է ժամանակը, երբ իրենք պետք է վճարեն: Այստեղ էլ առաջանում է հարցը, թե ինչո՞ւ են այդ փոխառություններն ու վարկերը վերցվել»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:
Շարունակությունն՝ այստեղ