Tert.am-ը գրում է․
Ռաքքայի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ինքնահռչակ «մայրաքաղաքի» բնակիչները ապստամբել են գրոհայինների դեմ և մի քանի թաղամասերում կախել են Սիրիայի պետական դրոշները: Այդ մասին հաղորդում է Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին:

Նրանց խոսքերով՝ կառավարական դրոշները հայտնվել են Ռաքքայի հինգ թաղամասերի շենքերի վրա: Դրանից հետո երկու թաղամասերի բնակիչները դուրս են եկել զանգվածային հանրահավաքի սիրիական բանակի աջակցության կոչերով, նշում է գործակալությունը:

Հանրահավաքը սկսվելուն պես ցուցարարների և գրոհայինների միջև կատաղի մարտեր են սկսվել: Ռաքքայի բնակիչներին հաջողվել է ոչնչացնել մեծ քանակությամբ ԻՊ-ի աջակիցների:

Ականատեսները հայտնել են նաև, որ շաբաթ օրը մարտեր են եղել քաղաքի փողոցներում նաև ահաբեկիչների միջև: Գրոհայինների հիմնական ուժերը արգելափակել են քաղաքից դուրս գալու հիմնական ճանապարհները, որպեսզի թույլ չտան փախչել դասալիքների ընդհանուր մոտ 100-հոգանոց խմբին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել