Armlur.am-ը գրում է․ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակում գտնում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան շտապ օգնության ինստիտուտի տեղեկատվական ծառայությունում:
«Վիճակը ծանր է: Վերակենդանացման բաժանմունքում է»,-հայտնել է տեղեկատվական ծառայության աշխատակիցը:
Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ դերասանին տեղափոխել են հիվանդանոց՝ սրտամկանի ինֆարկտի կասկածով:
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/496561/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



