APTOPIX Mideast IraqAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգերքը հայտնել է, որ Ւրաքի Մոսուլ քաղաքն ազատագրելու գործողությունները սկսվել են:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Մաքգերքը նշել է, որ գործողության սկզբում փակել են Մոսուլի եւ Սիրիայի Ռաքքա քաղաքի միջեւ ահաբեկիչների մատակարարման ճանապարհները: Բացի այդ, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտնել է, որ գործողությունների պալնը լավ մշակված է:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտնել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է աջակցել Իրաքին Մոսուլը  գրաված ահաբեկիչների դեմ պայքարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել