Մահացել է ամերիկացի գրող Փեթ Կոնրոյը168.am-ը գրում է.

Ամերիկացի գրող Փեթ Կոնրոյը, ով առավել հայտնի է՝ որպես «Մակընթացությունների արքայազն» վեպի հեղինակ, մահացել է կյանքի 71-րդ տարում, հայտնում է Associated Press-ը:

Ինչպես հայտնել է ամերիկյան Doubleday հրատարակչության հասարակայնության հետ կապերի տնօրեն Թոդ Դոութին, Կոնրոյը մահացել է Բորֆորտ քաղաքում, իր տանը, ընտանիքի անդամներով շրջապատված: Հայտնի է, որ գրողը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ է ունեցել:

Առավել հայտնի են Կոնրոյի վեպերը բարդ փոխհարաբերությունների ու անապահով ընտանիքների մասին՝ «Մեծն Սանտինին» և «Մակընթացությունների արքայազնը»: Սրանք և ևս երկու ֆիլմ էկրանավորվել են, դրանցում նկարահանվել են Բարբարա Սթրեյզանդն ու Ռոբերտ Դյուվալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել