Tert.am-ը գրում է.
Business Insider-ը ներկայացրել է գիտնականների կողմից առանձնացված 4 հոգեբանական պատճառները, որոնք ստիպում են մարդկանց սիրահարվել ձեզ:
 
1. Դուք արտաքնապես նման եք նրա  ծնողներին:

Հետազոտողները պարզել են, որ մենք հակված ենք սիրահարվելու նրանց, ովքեր նմանություն ունեն մեր հակառակ սեռի ծնողին:

2. Դուք երեք հիմնական համատեղելիություն ունեք:

Հոգեբան Էրիկ Բեռնի կարծիքով` ամենահամապատասխան զույգերը կիսում են 3 կարևոր բան` նույն արժեքներն ու հավատալիքները, զգացմունքային բնավորությունը և խնդիրները միասին հաղթահարելու ունակություն:

3. Դուք կարողանում եք հառել հայացքը միմյանց աչքերին:

Գիտական փորձը ցույց է տվել, որ երբ զույգերը 2 րոպե անընդհատ նայել են միմյանց աչքերին, զգացել են, որ իրենց  սերն ավելի է ամրապնդվել:

4. Դուք շուն շատ եք սիրում:

Գիտափորձի ժամանակ կանանց խնդրել են պատմություններ կարդալ տղամարդկանց մասին, որից հետո կանայք ավելի բարձր և գայթակղիչ  են գնահատել շուն պահող տղամարդկանց: Գիտնականների խոսքով` շուն պահելը դիտվում է որպես հոգատարության դրսևորման ձև:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել