Panarmenian.net-ը գրում է.
Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների հանդիպումը տեղի կունենա մարտի 6-ին:
Մարտի 4-ին, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները սկսել են մարզական հավաքները ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Մարտի 6-ին՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ստուգողական հանդիպում Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների միջև:
Հանդիպման մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:
Մարտի 3-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը բարձրացել է 7 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 116-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Բելգիան, Արգենտինան երկրորդն է, Իսպանիան՝ երրորդը:
Նյութի աղբյուր՝ http://panarmenian.net/m/arm/news/207552
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել