Բոլոր ժողովուրդներն էլ ստեղծել են գեղեցիկ ասքեր իրենց իրական, շատ դեպքերում էլ՝ երևակայական փրկիչների մասին: Հերոսն այդ պետք է լիներ կատարյալ, քաջ, լավ տիրապետեր մարտարվեստին և որ ամենակարևորն է՝ լիներ կյանքին սիրահարված՝ ռոմանտիկ: Անգլիացիների համար նման կերպար էր Ռոբին Հուդը, իսպանացիների համար՝ Սիդը կամ Ռոդրիգո դե Բիվարը, իսկ Նոր Իսպանիայի կամ իսպանական Կալիֆորնիայի համար դա Զորրոն էր՝ ժողովրդի սիրած լեգենդար հերոսը: Ցավոք, այս կերպարը միայն գրական է: Կերպարը ստեղծել է Ջոնսթոն Մակքալին իր՝ «Կապիստրանոյի անեծքը» արկածային վեպում: Վեպն առաջին անգամ տպագրվել է 1919թ.: 
Ըստ վեպի՝ Զորրոն՝ Դոն Դիեգո Դե Լա Վեգան, Իսպանական թագավորության տիրապետության տակ գտնվող Կալիֆորնիայի ազնվական էր: Նա փայլուն տիրապետում էր սուսերամարտի արվեստին և իսպանական իշխանությունների դաժանություններին մի կերպ դիմացող ժողովրդի պաշտպանն էր: Նա հանդես էր գալիս իշխանավորների կամայականությունների և անօրինականությունների դեմ: Իսկ թե ինչ տեսք ուներ Զորրոն, դա մենք բոլորս գերազանց գիտենք :)): Նրա հայտնի զենքն էր սուսերը՝ իսպանական ռափիրան, որով էլ նա գրում էր հանրահայտ Z տառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել