Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն մարտի 6-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել:  

Մարտի 7-ին Միխայիլ Ջանելիձեն բանակցություններ է անցկացնելու երկրի պաշտոնատար դեմքերի հետ, որոնց ընթացքում քննարկվելու են երկկողմանի ու տարածաշրջային համագործակցությունը:

Բանակցություններին նաեւ անդրադառնալու են տնտեսական համագործակցության խնդիրներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել