Tert.am-ը գրում է.
Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե նոր կայանների կառուցում նախատեսվում է, ասաց, որ նման ծրագիր ունեն, որը միջազգային կառույցների կողմից նախնական ուսումնասիրության է ենթարկվել, բայց ևս մեկ կայարան ունենալը այսօր թանկ հաճույք է, թեև քաղաքին անհրաժեշտ է:
«Դեպի Աջափնյակ ուղղությամբ երկու կայարան է նախատեսվում, նախնական ուսումնասրիրություններն ավարտված են, բայց այսօր ունենք մետրոպոլիտենի անվտանգ շահագործման հետ կապված խնդիրներ, ուստի ֆինանսական սուղ պայմանների պարագայում առաջնահերթ ենք գտնում եղած հնարավորություններն ուղղել դեպի պայմանների բարելավումը»,-ասաց նա:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/05/subway-2/1953591
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



