dep-futbol-mundial-copaՄեքսիկան ցանկանում է ընդունել աշխարհի 2026 թվականի առաջնությունը: Այդ մասին հայտարարել է Մեքսիկայի սպորտի նախարարությունը:

Երկիրն աշխարհի առաջնությունների անցկացման փորձ ունի: Մեքսիկայում են անցկացվել 1970 և 1986 թվականների աշխարհի առաջնությունները:

Աշխարհի 2026 թվականի առաջնության անցկացման հայտերի պաշտոնական ընդունումը դեռ չի սկսվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել