Panorama.am-ը գրում է.

Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է հավաքականի, առաջիկա անելիքների և թիմի համալրման մասին:

- Պարոն Նազարյան, ոչ այդքան վաղ անցյալում Դուք էլ էիք մարզվում այն տղաների հետ, որոնց այժմ մարզում եք: Հարմարվե՞լ եք մարզչի դերին:
- (Ժպտում է) Մեր հավաքականից մնացել են միայն Դավթյան Հովհաննեսը և ևս մի երկու հոգի, մնացածը երիտասարդներ են: Սերնդափոխություն է եղել: Հարմարվելու խնդիր այնքանով չկա, որ ես էլ եմ նրանց հետ եղել նույն ափսեի մեջ, և մարզչական աշխատանքն ինձ դուր է գալիս: Ցանկանում եմ գիտելիքներս փոխանցել երիտասարդներին:

- Հնարավո՞ր է, որ ապագայում Ձեր սաներն ունենաք:
- Այդ մասին դեռ չեմ մտածում: Փոքրերի հետ աշխատելը դժվար է: Միշտ ցանկացել եմ հավաքականի հետ աշխատել, և ֆեդերացիան ինձ այդ հնարավորությունը տվել է: Հետագայում, եթե նման ցանկություն լինի, գուցեև մարզեմ:

  • Արսեն Խանջյան, Էդուարդ Կուրղինյան, Ստեփան Սարգսյան, Արամ Գրիգորյան… Այս անունները Ձեզ ինչ-որ բան հուշո՞ւմ են:
    - Ձեր նշած տղաները շատ տաղանդավոր և փորձառու մարզիկներ են, ովքեր ապրում, մարզվում են Ռուսաստանում: Ես նրանց  հետ կապի մեջ եմ և, առհասարակ, փորձում եմ արտերկրի մեր տաղանդավոր ձյուդոյիստներին Հայաստանի հավաքականում ընդգրկել: Դեռևս համաձայնության եկել ենք միայն Ֆերդինանտ Կարապետյանի հետ, իսկ ժամանակի ընթացքում կփորձենք համալրել հավաքականը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել