Tert.am-ը գրում է.

Արդեն 8-րդ տարին անընդմեջ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, տեղի է ունենում պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողություն: Երևանի, Արցախի ու ՀՀ մարզերի պատանի երկրապահները երդվել են Ծիծեռնակաբերդի բարձունքում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 

Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձիք և երկրապահներ: Երդման արարողությունից հետո  պատանի երկրապահները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:
 

Միջոցառման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի, միության այլ անդամների ու պատանի երկրապահների հետ  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել