Tert.am-ը գրում է.

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայի Ն.Վ. Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտում  թերապիայի սովորական կուրս է անցնում: 

 

Ինչպես տեղեկացնում է rg.ru-ն, այդ մասին հայտնել է Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի քարտուղար Նատալիա Կորնեևան:

«Նրա վիճակը լավ է: Սա պլանային հոսպիտալացում է: Կաթվածից հետո տարեկան երկու անգամ պետք է բուզննության ենթարկվի»,-նշել է նա:


Մամուլի քարտուղարի խոսքով՝ Ջիգարխանյանը հիվանդանոցում է գտնվելու երեք օր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արմեն Ջիգարխանյանը սրտի կաթվածով հիվանդների վերակենդանացման բաժանմունքում է:


Հիշեցնենք, որ օրեր առաջ դերասան Արմեն Ջիգարխանյանը, ում 80-ամյակը լրացել է 2015-ի հոկտեմբերի 3-ին, ամուսնացել է երրորդ անգամ:

Ջիգարխանյանի ընտրյալը 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան է: 15 տարի միասին ապրող զույգն ամուսնությունը գրանցել է մոսկովյան ԶԱԳՍ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել