inx960x640Հայտնի է, որ ուժեղ վիշտը կարող է ազդել սրտի վրա: Սակայն պարզվել է, որ չափազանց գրգռվածություն առաջացնող երջանիկ իրադարձությունները նույնպես սպառնում են սրտին, հայտնում է The Telegraph-ը:

Ցյուրիխի համալսարանի հոսպիտալի աշխատակիցները հետազոտել են 1750 հիվանդների պատմությունները, ովքեր ուժեղ էմոցիոնալ ցնցումների հետևանքով սրտի տարբեր աստիճանի կաթվածներ են ստացել: Դրանց թվում 20 մարդու սիրտը վնասվել է ուրախ իրադարձությունների` ինչպես, օրինակ, ծննդյան օրվա, հարսանիքի և սիրելի սպորտային թիմի հաղթանակի հետևանքով:

Բանը նրանում է, որ կոտրված սրտի սինդրոմը (այն նման է սրտի կաթվածին` կրծքավանդակում ցավ, շնչարգելություն) դժվար է ախտորոշել: Իրականում սինդրոմը բնութագրվում է սրտի անսպասելի ժամանակավոր թուլացմամբ, ինչի պատճառով տեղի է ունենում սրտի ձախ խոռոչի լայնացում: Տվյալ սինդրոմը 95 տոկոսով նկատվում է 65 տարեկան կանանց մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել