Panorama.am-ը գրում է.

Չինաստանի ժողովրդական հանրապետության տնտեսական աճի նպատակային ցուցանիշը 2016թ-ին կազմելու է 6,5-7%, այս մասին հաղորդում է BBC գործակալության ռուսալեզու ծառայությունը`  հղում կատարելով չինական լրատվամիջոցներին:

Չինաստանի ՀՆԱ աճը 2015թ-ին կազմել է 6,9%, ինչը 1990թ-ից հետո նվազագույն ցուցանիշն է: 2014թ-ին աշխարհում մեծությամբ երկրորդ տնտեսության աճը կազմել էր 7,3%:

Չինաստանի տնտեսական էքսպանսիան շարունակում է դանդաղել, և ներկայումս ՉԺՀ իշխանությունները փորձում են տնտեսությունը վերակազմակերպել այնպես, որ այն աճ ապահովի ծառայությունների ոլորտի և ներքին սպառման հաշվին և ոչ թե` արտահանման և ներդրումների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել