Ccn_VFIW0AA-YRFԱմերիկյան Whole Foods խանութների ցանցը դադարեցրել է կեղևազրկված և պլաստիկ կոնտեյներներով մանդարինի վաճառքը առևտրի սրահներում՝ դրանց հայտնվելուց մի քանի ժամ անց: Այս մասին հայտնում է BBC-ն:

Վաճառքը դադարեցվել է գնորդների բողոքից հետո, ովքեր ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ նմանատիպ փաթեթավորումները էկոլոգիական չեն:

«Եթե միայն բնությունը կարողանար այս նարինջները փաթեթավորելու ձև մտածել, որ մենք այդքան պլաստիկ չծախսեինք դրանց վրա»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը՝ ավելացնելով ապրանքի նկարը խանութներից մեկում:

Գրառումը տարածել են ավելի քան 70 հազար օգտատերեր, որից հետո խանութի ներկայացուցիչները ընդունել են իրենց սխալը և հայտարարել, որ մանդարինները կվաճառվեն իրենց «բնական» փաթեթավորմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել