«Ըստ «Ժողովուրդ»–ի տեղեկությունների՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող երկու գազալցակայանների գազահաշվիչներն անակնկալ տարել են ստուգաչափման։ Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»– ը զրուցեց Վարդան Ղուկասյանի հետ, սակայն վերջինս լսելով հարցը՝ անմիջապես հակադարձեց «Զարմանալի բաներ եք ասում։ Զարմանում եմ, թե ինչ ես ասում, աղջիկ ջան։ Շփոթվել ես»։

 

Իսկ, ահա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳԱ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը «Ժողովուրդ»–ի հետ զրուցում հաստատեց վերը նշված տեղեկությունը՝ ասելով որ Ղուկասյաններին պատկանող գազալցակայանների գազահաշվիչները հանվել և տարվել են ստուգաչափման։ «Անակնկալ չեն տարվել։ Ոչ միայն Ղուկասյաններինն է տարվել, այլև Մարտիրոսյաններինը ևս։ Որտեղ անհրաժեշտություն է առաջացել ստուգաչափելու, բոլորի գազահաշվիչներն էլ հանվել են»,– հայտարարեց Ամիրբեկյանը։ Նրա խոսքերով՝ գազալցակայաններում փոխարինող գազահաշվիչներ են տեղադրվել։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»–ը մարտի 1-ին գրել Էր, որ Գյումրիի մի շարք բնակարաններում գազը «լևի» է»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել