1457118557_embrionՔեմբրիջի համալսարանի հետազոտողները նկատել են, որ հղիության ժամանակ բավարար թթվածին չստացած մայրերից ծնված կրծողների մոտ մեծ հասակում քրոմոսոմների ծայրերին տեղադրված տելոմերները եղել են ավելի կարճ, հայտնում է panno4ka.net-ն:

Համարվում է, որ կյանքի տևողությունը կախված է տելոմերների երկարությունից: Ինչքան դրանք երկար են, այնքան օրգանիզմը երկար է ապրում: Բացի այդ, այդ կենդանիներն ունեցել են արյունատար անոթների հետ կապված խնդիրներ: Այսինքն, նրանք ոչ միայն ավելի արագ են ծերացել, այլ ավելի հակված են եղել սրտանոթային հիվանդություններին:

Իսկ եթե առնետները հղիության ընթացքում ստացել են հակաօքսիդիչներով հավելումներ, սրտանոթային հիվանդությունների ռիսկը նրանց սերնդի մոտ նվազել է, ինչպես նաև տելոմերները եղել են ավելի երկար:

Գիտնականները համարում են, որ այդ հետևությունները վերաբերվում են նաև մարդկանց: Այնպես որ, հղիության ժամանակ շատ կարևոր է վարել առողջ ապրելակերպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել